Չինաստանում կորոնավիրուսից ապաքինվածների բաժինն արդեն հասել Է 8,2 տոկոսի

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից ապաքինվածների բաժինն արդեն հասել Է 8,2 տոկոսի, ինչը վկայում Է այն մասին, որ բուժումն սկսում Է արդյունքներ տալ: Այդ մասին Պակինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հուբեյի նահանգի Ուհանում եւ ամբողջ երկրում ապաքինվածների բաժինն զգալիորեն աճել Է, այսօրվա դրությամբ նրանց թիվն ամբողջ երկրում կազմում Է բոլոր վարակվածների 8,2 տոկոսը, համեմատության համար՝ հունվարի 27-ին այդ ցուցանիշը 1,3 տոկոս Էր»,-ասել Է Մի Ֆենը: Նա նաեւ հայտնել Է, որ Հուբեյի նահանգում այդ թիվը 6,1 տոկոս Է՝ հունվարի 27-ի 1,7 տոկոսի դիմաց, իսկ Ուհանում՝ 6,2 տոկոս՝ համապատասխանաբար 2,6 տոկոսի դիմաց: Նրա խոսքով՝ «Դա վկայում Է, որ բուժումը եւ հիվանդացածներին ցուցաբերվող բուժօգնութունն աստիճանաբար արդյունքներ են տալիս»:

Չինաստանում հատուկ հավելված են գործարկել կորոնավիրուսով վարակվածների հետ հնարավոր շփումն ստուգելու համար. յուրաքանչյուրն, ով անհանգստանում Է, թե կարող Է ինչ-որ տեղ վիրուսով վարակված լինել, կարող Է ստուգել, թե վարակման դեպքեր արձանագրվել են արդյոք այդ շենքում, գնացքում, ինքնաթիռում կամ ավտոբուսում, որոնցով ինքը ճամփորդել Է վերջին 14 օրը:

Հավելվածը մշակվել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի, Չինաստանի Էլեկտրոնիկայի գիտատեխնիկական կորպորացիայի (CETC) եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի հետ համատեղ: Այն դեպքում, եթե օգտատերը հայտնաբերի, որ վարակման հավանականություն այնուամենայնիվ կա, խորհուրդ Է տրվում մնալ տանը եւ անհապաղ կապվել բժշկական հիմնարկների հետ: Նոր չինական կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համար առավելագույն ինկուբացիոն շրջանը՝ այսինքն՝ վարակումից մինչեւ հիվանդության ախտանիշների դրսեւորումը, կարող Է հասնել 24 օրվա: Այդ մասին գրել Է Sina-ն՝ վկայակոչելով medRxiv.org-ում հրապարակված գիտական հոդվածի պրեպրինտը:

«ՉԺՀ-ի 31 նահանգներում եւ մունիցիպալիտետներում նոր տիպի կորոնավիրուսով (2019-nCoV) վարակման 1099 դեպքերի հետահայաց հետազոտումը հայտնաբերել Է, որ ախտահարման դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում Է երեք օր, առավել երկարատեւ դեպքը 24 օր Է»,- գրում Է Sina-ն: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ առավելագույն ինկուբացիոն շրջանը կազմում Է շուրջ երկու շաբաթ: Թոքաբորբը, որն առաջացնում Է նոր տիպի կորոնավիրուսը, մյուս համանման հիվանդություններից սկզբունքորեն տարբերվում Է նրանով, որ դեռ հիվանդության գաղտնի ընթացքի ժամանակ դրա կրողն արդեն կարող Է վարակել շրջապատողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: