Էդմոն Մարուքյանն անընդհատ իրեն գլխից կրակում է. Ալեն Սիմոնյան. տեսանյութ. Factor.am

Ցավում եմ, բայց Էդմոն Մարուքյանը ցայտնոտի մեջ է։ Այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա կարծում է, որ ԼՀԿ նախագահը չի գտնում իր տեղը, չի կողմնորոշվում՝ ընդդիմություն է, թե՞ ոչ։ Սիմոնյանը հիշեց նաև Մարուքյանի այն խոսքերը, որ իշխանությունն անընդհատ կրակում է իր ոտքին՝ հակադարձելով. «Էդմոն Մարուքյանն անընդհատ իրեն գլխից կրակում է»։ Սիմոնյանի խոսքով՝ իրենց ձեռնտու է, որ Մարուքյանն անընդհատ հարցազրույց տա և քննադատի իշխանությանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: