Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ․ վաղը սպասվում է Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում. Factor

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ռուսատանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Նշվում է, որ այցի շրջանակում մայիսի 19-ին նախատեսված է Հայաստանի հետ խաղաղության  բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հավելենք, որ մայիսի 19-ին տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար  Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ էին անցկացրել Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։