Արցախի արտգործնախարարը քիչ հավանական է համարում նոր պատերազմը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը քիչ հավանական է համարում նոր պատերազմը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ռուս խաղաղապահների դերը, որպես անվտանգության երաշխավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին արտգործնախարարն ասել է Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի հետ հանդիպման ընթացքում:

«Այս իրավիճակում ցանկացած հարձակում լինելու է հարձակում Ռուսաստանի դեմ» ,-ասել է արտգործնախարարն՝ ընդգծելով նաև Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտությունը, որի համատեքստում Բաբայանը կարևորել է Հայաստանի ու Սփյուռքի գործոնները:

«Պետք է բարձր պահենք մեր ազգային դիմադրողականությունը, ուժեղ պահենք մեր արժեհամակարգը: Ցանկացած բարդություն նաև հնարավորություններ է ստեղծում: Պետք է կարողանալ այդ հնարավորությունները ճիշտ և խելացի օգտագործել»,-նշել է Բաբայանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ շարունակվելու է օրակարգային է մնալու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը: