Վարչապետը մասնակցել է Կոկա-Կոլա ընկերության ջրի մաքրման կայանի բացմանը

Վարչապետը մասնակցել է Կոկա-Կոլա ընկերության ջրի մաքրման կայանի բացմանը
Վարչապետը մասնակցել է Կոկա-Կոլա ընկերության ջրի մաքրման կայանի բացմանը

Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերություն:
Վարչապետը մասնակցել է ընկերության ջրի մաքրման նոր կայանի բացմանը, որում արտադրության ընթացքում օգտագործված ամբողջ ջուրը մաքրվում է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխան այնպես, որ շրջակա միջավայր վերադարձվող ջուրը լիովին պիտանի է բուսական և կենդանական կյանքի համար: Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:
Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց կայանում, ինչպես նաև ծանոթացել է ընկերության արտադրական հնարավորություններին: Տիգրան Սարգսյանին է ներկայացվել ըմպելիքների պատրաստման գործընթացը, ինչպես նաև Հայաստանում ընկերության 15-ամյա գործունեության արդյունքները:

Այցի ավարտին, պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը, նշելով, որ այն ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր և մեր երկրի խոշորագույն հարկատուներից մեկն է.

«Մեր այցելության նպատակն է ուսումնասիրել այն փորձը, որ Կոկա-Կոլան ունի ջրերի մաքրման հարցում, քանի որ դա ու միջազգային ստանդարտները, որ նրանք կիրառում են պետք է տարածենք նաև այլ ձեռնարկությունների վրա, որպեսզի էկոլոգիական միջազգային ստանդարտների կիրառվեն Հայաստանի Հանրապետության այլ ձեռնարկություններում»:

© Medialab.am