«Եթե «Ոչ»-ի ճակատ չլինի, տխուր կլինի, որ միայն մի կողմը քարոզչություն անի»․ Դանիել Իոաննիսյան. Տեսանյութ. Factor.am

Սահմանադրական դատարան չդիմելու տրամաբանությունը մի քանի հիմնավորում ունի։ Նախ, որևիցե դատարան չի կարող ինքն իր մասին անբողոքարկելի որոշում կայացնել։ Այս առումով՝ Սահմանադրությունն ու Սահմանադրություն գրողն են շեղվել ընդհանուր տրամաբանությունից։ Այս մասին այսօր՝ «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Երկրորդն այն է, որ քննարկել, թե որքանով է հանրաքվեով անցնող սահմանադրական փոփոխությունը հակասում Սահմանադրությանը, այդքան էլ տրամաբանական չէ, որովհետև սահմանադրական փոփոխությունը, բնականաբար, ենթադրում է Սահմանադրության փոփոխություն և, բնականաբար, հակասում է Սահմանադրության գործող տեքստին։ Այս պահի դրությամբ՝ Սահմանադրության ամբողջ տեքստն ընդունված է հանրաքվեով, և ժողովուրդն այն կարող է փոխել»,- ասաց Իոաննիսյանը։

Անդրադառնալով փաստին, որ հանրաքվեի կապակցությամբ դեռևս «Ոչ»-ի ճակատ չի ձևավորվել, Իոաննիսյանն ընդգծեց․ «Եթե «Ոչ»-ի ճակատ չլինի, շատ խնդրահարույց կլինի, որովհետև ժողովրդավարական պրոցեսը ենթադրում է մրցակցայնություն։ Բավականին տխուր իրավիճակ կլինի, որ միայն մի կողմը քարոզչություն անի»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։