ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Թոմաս Համմարբերգին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Թոմաս Համմարբերգին
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Թոմաս Համմարբերգին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը Թոմաս Համմարբերգին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ՀՀ զինված ուժերում իրականցվող բարեփոխումները:

Սեյրան Օհանյանը և Թոմաս Համմարբերգը կիսել են այն կարծիքը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման և իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ:

© Medialab.am