Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Սերժ Սարգսյանն հանդիպել է Թոմաս Համմարբերգին

Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Սերժ Սարգսյանն հանդիպել է Թոմաս Համմարբերգին
Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Սերժ Սարգսյանն հանդիպել է Թոմաս Համմարբերգին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:
Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար չափազանց կարևոր համարելով` Հանրապետության ղեկավարը մասնավորապես նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության ապահովման բնագավառում առանձնահատուկ դեր ունի: Այդ մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը:
«Մենք համարում ենք, որ անցած քսան տարիների ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք է կատարվել: Միևնույն ժամանակ, նաև գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով պարոն Համմարբերգին` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին սատարելու համար:

Ի պատասխան Թոմաս Համմարբերգն ասել է, թե ոչ միայն Եվրոպայի խորհուրդն է Հայաստանին օգնում, այլ նաև Հայաստանն է մասնակցում և օժանդակում Եվրոպայի խորհրդի գործունեությանը:

«Եվրոպայի խորհուրդն արժեքավոր է նրանով, որ իրավահավասարության սկզբունքն է ընդունել որպես մոտեցում: Մենք միմյանցից ենք սովորում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բնագավառներում: Ինչպես նախորդ այցիս պարագայում, այս անգամ էլ ցանկացա այցիս վերջում հանդիպել Ձեզ, որպեսզի մեր հանդիպումներից, զրույցներից ստացած տպավորությունները ներկայացնեմ, զեկուցեմ Ձեզ»,-նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բարեփոխումները շարունակելու, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր:

© Medialab.am