Մեւլութ Չավուշօղլուն վերընտրվել է եւ ցանկանում է կրկին վերաբացել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը

Մեւլութ Չավուշօղլուն վերընտրվել է եւ ցանկանում է կրկին վերաբացել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը
Մեւլութ Չավուշօղլուն վերընտրվել է եւ ցանկանում է կրկին վերաբացել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը

Հունվարի 24-ին կայացած ընտրություններով, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվել է ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուն: Վերընտրվելուց հետո, կայացած ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել է, թե իրենց նպատակն է ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը:
«Ինչպես գիտեք, 2005–ին ԵԽԽՎ–ն ընդունել էր հակամարտության վերաբերյալ թիվ 1416 բանաձեւը։ Եւ մեր նպատակը ենթահանձնաժողովի շրջանակներում այդ բանաձևի իրականացումն է։ ԵԽԽՎ–ի բյուրոն այդ հարցի վերաբերյալ հստակորեն արտահայտել է իր կարծիքը»,– ասել է Չավուշօղլուն։

ԵԽԽՎ նախագահը հիշեցրել է, որ նախկինում այդ ենթահանձնաժողովը եւս  գործել է, սակայն դադարեցրել է իր աշխատանքերը հանձնաժողովի նախագահի մահվանից հետո:

ԵԽԽՎ վերընտրված նախագահը նաեւ ասել է, որ ենթահանձնաժողովի գործունեության հետ կապված հարցը կքննարկվի ուրբաթ օրը գումարվելիք Բյուրոյի լիագումար նիստում, որտեղ պետք է որոշում ընդունվի ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման մասին եւ նրա համար նախագահ ընտրվի։

© Medialab.am