Օգնեք մեզ. առեւտրականները ՀԱԿ-ից աջակցություն են խնդրել

Օգնեք մեզ. առեւտրականները  ՀԱԿ-ից աջակցություն են խնդրել
Օգնեք մեզ. առեւտրականները ՀԱԿ-ից աջակցություն են խնդրել

Հունվարի 25-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրած «Մալաթիա» եւ «Հրազդան» տոնավաճառների առեւտրականներն ու փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիների ներկայացուցիչներն ակցիայից հետո այցելել են ընդդիմադիր ՀԱԿ գրասենյակ:
Ցուցարարներից կազմված պատվիրակության անդամները Կոնգրեսի գրասենյակից աջակցություն են խնդրել:
Ըստ ՀԱԿ-ի` «Մեդիալաբին» տրամադրած տեղեկությունների, Երեւանում անցկացվող բողոքի ակցիաների առնչությամբ Կոնգրեսում կազմավորվել են  աշխատանքային խմբեր` խորհրդակցություններ անց կացնելու համար:

Հիշեցնենք, որ նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գրեթե բոլոր քաղաքապետերի նման իր պաշտոնավարությունը սկսել է փողոցային առեւտրի դեմ պայքարով:

Ստեղծված իրավիճակը դժվարին կացության մեջ է դրել հազարավոր առեւտրականների, որոնք  արդեն քանի օր է բազմամարդ բողոքի ակցիաներ են անցկացնում:

© Medialab.am