Հանրությանը մատուցում են հերթական դիակները՝ ինքնասպանություններ որակումով. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«8-րդ զոհը երկու շաբաթում: Փոխանակ թափ տային բանակը, մինչև վերջ բացահայտեին իրենց էլիտար զորամասն ու այնտեղ տիրող բարքերը, ասում են տենց բան չկա, հանրությանը մատուցում են հերթական դիակները՝ ինքնասպանություններ որակումով:

Սա դիմադրություն է, ընդգծված դիմադրություն, ուզում են ասել չի փոխվելու ոչինչ և չերազեք անգամ: Այսքան մահերի պարագայում ձերբակալվում են միայն շարքայիններ, դատվում են շարքայիններ, մեր բանակը պատասխանատուներ չունի: և այդպիսի գիտակցություն չունի:

Իրավիճակը դուրս է վերահսկողությունից»:

8-րդ զոհը երկու շաբաթում: Փոխանակ թափ տային բանակը, մինչև վերջ բացահայտեին իրենց էլիտար զորամասն ու այնտեղ տիրող…

Gepostet von Zhanna Alexanyan am Freitag, 14. Februar 2020