Չինաստանում ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի ջերմությունը չափելու համար

Չինաստանի Սիան քաղաքի (Շենսիի կենտրոնական նահանգ) Տրանսպորտային համալսարանի ինժեներները ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի բարձր ջերմության հայտնաբերման համար՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Փետրվարի 18-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


«Ձեռքով մեկ անգամով կարելի Է չափել սոսկ մեկ մարդու ջերմությունը, իսկ մեր ռոբոտները կարող են միաժամանակ այն չափել միանգամից մի քանի մարդու մոտ»,- մեջբերում Է գործակալությունը Սինանի Տրանսպորտային համալսարանի պրոֆեսոր Մեյ Սյուեսունի խոսքը:

Նրա խմբի մշակած ջերմացույց սարքերը կարող են ոչ միայն չափել ջերմությունը, ալեւ ճանաչել եւ նույնականացնել դեմքերը:

Ավելի վաղ Չինաստանի տեխնոլոգիական շատ ընկերություններ հայտնել են այնպիսի սարքերի մշակումների մասին, որոնք օգնում են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այսպես, օրինակ՝ Չինաստանի Neusoft IT-ընկերությունը հայտարարել Է շարժական ռոբոտների ստեղծման մասին, որոնք կատարում են շենքերի վարակազերծում, տեղափոխում բուժսարքավորանքներ եւ տեղեկատվություն հավաքում հիվանդների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: