Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ

Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարյա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020):

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն իր մեկնաբանության մեջ պատգամավորի նախաձեռնությունը կարևոր քայլ է անվանել, որը վկայում է մարդասիրության, ճշմարտության եւ արդարության գաղափարներին հետեւողական հավատարմության մասին: