Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում Է հինգ – վեց օր: Այս գնահատիչ տվյալները ներկայացրել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փետրվարի 19-ի երեկոյան Ժնեւում հրապարակված լրատվական տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
ԱՀԿ-ն վկայակոչում Է աշխարհում կատարված հետազոտությունները, վիճակագրական տվյալների վերլուծությունը եւ մաթեմատիկական մոդելավորման արդյունքները:
Ընդգծվում Է, որ «նախնական գնահատումների համաձայն՝ միջին ինկուբացիոն շրջանը կազմում Է հինգ – վեց օր»: Դրա հետ մեկտեղ այն կարող Է տեւել «զրցոյից մինչեւ 14 օր»: Հունվարի վերջին ԱՀԿ-ն ինկուբացիոն շրջանը գնահատել Էր երկուսից մինչեւ տասն օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: