Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը 6 եվրոպական երկրի համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյի կողմից հրապարակված գրավոր հայտարարության համաձայն՝ նոր փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020թ․ մարտի երկուսից։

Նշված տարեթվից սկսած Ավստրիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները զբոսաշրջության նպատակով Թուրքիա այցելելիս իրավունք կունենան առանց վիզայի երկրում գտնվել 90 օր։

Ըստ Աքսոյի՝ այս քայլով Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն խթանել զբոսաշրջությունը, ինչպես նաև՝ աշխուժացնել տնտեսական և մշակութային կապերը եվրոպական երկրների հետ։

Այս մասին գրում է www.ermenihaber.am՝ հղում անելով diken.com.tr-ին