Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Արցախի Պաշտպանության նախարարի հետ քննարկել է զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցեր

Արցախում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ փետրվարի 21-ին հանդիպել է Արցախի Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին:

Քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել բանակում մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությանը, զինվորների և սպաների, այդ թվում՝ կանանց իրավունքների իրավունքների հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:

Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Արցախի Պաշտպանության նախարարի հետ քննարկել է զինծառայողների առողջական վիճակի հետ…

Gepostet von ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia am Freitag, 21. Februar 2020