Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Ուժեղ Հայաստանի նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակվում են։ Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են իրականացնում»,- գրել է Ղահրամանյանը։
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։



















