Բյուրականի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում, դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը

Բյուրականի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում, դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը
Բյուրականի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում, դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը

epress.am. Քիչ առաջ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում ավարտվել են Օրգովի կիրճում նոր Փոքր ՀԷԿ կառուցելու շուրջ հասարակական լսումները, ինչի ավարտից հետո գյուղի բնակչությունը դուրս է եկել բողոքի ակցիայի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Ապրես Զոհրաբյանը:

«Գյուղի բնակչությունը կտրուկ դեմ է արտահայտվել ծրագրին, քանի որ վտանգվում է իրենց հողատարածությունները ջրով ապահովելու հարցը: Գյուղում մեկ Փոքր ՀԷԿ կա, հիմա էլ երկրորդն են ուզում կառուցել, ինչ էլ առաջացրել է գյուղացիների դժգոհությունը: Ըստ էության՝ գյուղն այս պահին ապստամբ վիճակի մեջ է, և գյուղացիները խմբերով զայրացած շարժվում են դեպի կառուցման վայր, որպեսզի բուլդոզերները դուրս հանեն ձորից: Ամբողջ գյուղը ոտքով հասել է ձոր, ասում են, որ հիմա այնտեղ մոտ հազար մարդ կա: Ես այս պահին Երևանից գնում եմ Բյուրական՝ իմ աչքով տեսնելու այն, ինչ կատարվում է գյուղում», – նշել է մեր զրուցակիցը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/18/232763/