No comment. ՀԱԿ-ը չի մեկնաբանում իր դեմ հնչեցրած մեղադրանքները

No comment. ՀԱԿ-ը չի մեկնաբանում իր դեմ հնչեցրած մեղադրանքները
No comment. ՀԱԿ-ը չի մեկնաբանում իր դեմ հնչեցրած մեղադրանքները

Կոնգրեսը հրաժարվում է որեւէ ձեւ մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանի` ՀԱԿ հասցեին հնչեցրած քննադատությունը:
Ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հակոբյանը մեղադրել էր Կոնգրեսին` իշխանությունների հետ համագործակցելու մեջ, նշել էր, թե «Կոնգրեսը իրենց ոչինչ չներկայացնող քաղաքական ուժ է, որը դարձել է ընդդիմադիր դաշտի համախմբման խոչընդոտը»:
Հակոբյանն ասել է նաեւ, թե իր գոյության երեք տարիների ընթացքում ՀԱԿ-ն` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, անընդհատ հայտարարում էր, թե «տականք», «դավաճան» են նրանք, ովքեր համագործակցում են իշխանությունների հետ, իսկ իշխանությունների հասցեին թույլ էր տալիս  ամենավերջին խոսքերը:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ իրենց քննադատության թիրախը միայն իշխանություններն են:
«Այս հասարակության պայքարը այս բռնապետական ռեժիմի դեմ է, եւ մենք չենք ներքաշվի իշխանական կոալիցիայից դուրս որեւէ ուժերի հետ բանավեճի մեջ»,- նշեց Զուրաբյանը:
© Medialab.am