Հրաժեշտ. վախճանվել է երգիծանկարիչ Գեորգի Յարալյանը

Հրաժեշտ. վախճանվել է երգիծանկարիչ Գեորգի Յարալյանը
Հրաժեշտ. վախճանվել է երգիծանկարիչ Գեորգի Յարալյանը

Կյանքի 84-րդ տարում վախճանվել է հայտնի ծաղրանկարիչ, ՀՀ  վաստակավոր նկարիչ, Հայաստանի <Երգիծաբանների ասոցիացիայի> պատվավոր անդամ Գեորգի Յարալյանը:
Ճանաչված վարպետը բազմաթիվ գրքերի, ալբոմների, երգիծական պատկերազարդումների հեղինակ է: Նա նկարազարդել է շուրջ 450 երգիծական գրքեր, որոնք առանձնանում են  բնորոշ երգիծանքով ընդհանրացված պատկերային մտածողությամբ, սուր դիտողականությամբ ու քաղաքացիական դիրքորոշումով:

Գեորգի Յարալյանը երգիծանկարչի իր ուղին մամուլի էջերում սկսել է 27 տարեկանից` հանդես գալով  <Ոզնի>, <Ազգ>, <Երևան> թերթերին, ռուսական <Կրոկոդիլ> եւ ամերիկյան  <Քաջ Նազար> ամսագրերին:

Հայտնի երգիծաբանը մասնակցել է հանրապետական և արտերկրի հեղինակավոր ցուցահանդեսների, անհատական ցուցադրությունով հանդես է եկել Երևանում /1978թ/., Դանիայում /2004թ/.: Նրա աշխատանքներից շատերը պահպանվում են Հայասատանի ազգային պատկերասրահում և այլ թանգարաններում:

<Գեորգի Յարալյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում` որպես բանիմաց, սկզբունքային ու մարդկային բարձր արժանիքներով օժտված անհատականություն>,-նշած է ՀՀ Մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ:

Գեորգի Յարալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Գեորգի Յարալյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 22-ին` ժամը 12-14-ը` Հայաստանի նկարիչների միությունում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

© Medialab.am