Ուսամա Բին Լադենը սպանված է, թալիբները «կեղծ» են որակում այդ լուրերը

Ուսամա Բին Լադենը սպանված է, թալիբները «կեղծ» են որակում այդ լուրերը
Ուսամա Բին Լադենը սպանված է, թալիբները «կեղծ» են որակում այդ լուրերը

Ամերիկան ոչնչացրել է իր համար մեկ թշնամուն: Պակիստանում սպանվել է աշխարհի ամենահայտնի ահաբեկիչ Ուսամա Բին Լադենը: Այս մասին երեկ հայտարարել է Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման:

«Այսօր ես կարող եմ ասել ամերիկայի ժողովրդին և ամբողջ աշխարհին` Միացյալ նահանգները հատուկ գործողության արդյունքում ոչնչացրել են Ուսամա Բին Լադենին: Ալ-Ղաիդայի առաջնորդը ահաբեկիչ  էր, որը պատասխանատու է հազարավոր անմեղ կանանց, երեխաների և տղամարդկանց մահվան մեջ»,-հայտարարել է Օբաման:

Ամերիկյան մամուլը շտապել է արձագանքել այս լուրին: The Daily Beast պարբերականը այս թեմայով հոդված է տպագրել, վերնագրելով այն` «Ահաբեկչության դեմ պատերազմն ավարտված է»:

«Ուսամա Բին Լադենի մահը Ամերիկայի հնարավորություն է տալիս մի կողմ դնել ահաբեկչության դեմ պատերազմի կացինը, որը չափից շատ էր խանգարում ամերիկայի արտաքին քաղաքականությանը»,- գրում է պարբերականը:

Մինչեռ Պակիստանի թալիբները վստահեցնում են, որ Ուսամա Բին Լադենը ողջ է եւ «կեղծ»  են անվանում նրա`մահվան մասին լուրերը:

Երեկ Բարակ Օբաման հայտարարել է, որ Բին Լադենի մարմինը  գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ է:

«Բին Լադենի մահը «Ալ-Ղաիդային» պարտության մատնելու ճանապարհին մինչեւ այժմ մեր ունեցած խոշորագույն ձեռքբերումն է»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

© Medialab.am