Կառավարության պահուստային ֆոնդից 1,2 միլիարդ դրամ լրացուցիչ դոտացիա կհատկացվի առողջապահության նախարարությանը: Նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել կառավարություն, որով լրացուցիչ ֆինասավորում է ակնկալում՝ պետպատվերով բժշկական ծառայություններ ստացող անձանց սպասարկելու համար:
Հիշեցնենք՝ օգոստոսից Երեւանի եւ մարզային խոշոր բժշկական կենտրոններում գրեթե սպառվել էին «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» տողով հատկացված գումարները, ԲԿ-ները բազմաթիվ քաղաքացիների էին հերթագրել եւ սպասում էին պետական ֆինանսավորման: