Առանց ծխախոտի. Այսօր ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առանց ծխախոտի. Այսօր ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն է
Առանց ծխախոտի. Այսօր ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի համաշխարհային օրը»:
Այդ մասին մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
«Առանց ծխախոտի» համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ասելով. «Ծխախոտի օգտագործումն աղքատացնում է մեզ` թե՜ առողջական և թե՜ տնտեսական տեսանկյունից: Ես կոչ եմ անում բոլոր անդամ երկրներին հետևել ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի դրույթներին»:
«Անդրադառնալով կոնվեցիայի իրականացմանը և արդյունքներին Հայաստանում` պետք է նշել, որ մեկնարկը բավականին հաջող էր, ինչի մասին վկայում են արդեն իսկ ընդունված օրենքները, ենթաօրենսդրական ակտերը և որոշումները: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սա դժվարին գործընթացի սկիզբն է միայն, և նոր օրենքներն ու ակտերը, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ կատարվող լրացումները և փոփոխությունները դեռ պետք է փորձարկվեն մեր իրականության մեջ: Նպատակը շարունակում է մնալ ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը կոնվենցիայի դրույթներին»,-նշված է ՀՀ ԱՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

ԱՆ-ն նշում է, որ ըստ վերլուծություննեի ոլորտում դեռևս առկա են բացեր, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն և հաստատակամություն վարվող քաղաքականության և գործունեության մեջ:

«Թեև հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենսդրական ակտեր արդեն իսկ ընդունված են, սակայն դեռևս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ: Կան այլ խնդիրներ ևս, որոնց լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, աշխատանք և ժամանակ»,-նշված է հաղորդագրության մեջ»:

© Medialab.am