Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ քաղաքացու դի է հայտնաբերվել

Հեղինակ MediaLab

Մարտի 3-ին, ժամը 03:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջին «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է կայանած՝ լապտերիկները միացած, վարորդը բացակայում է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Կամրջի վրա գտնվել է «Mercedes S450» մակնիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Սեդրակ Ա., ծնված 1987 թ.):

Կամրջի տակ փրկարարները հայտնաբերել են Սեդրակ Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: