Կորոնավիրուսը նահանջում է իր բնօրրան Չինաստանից․ «Ամերիկայի ձայն»

Amerikayidzayn.com – Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատը վարակված երկիրն Իտալիան է, որտեղ այսօր կա այս վիրուսը կրող 2ՕՕՕ մարդ։ Երկրի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկի հիվանդներին այժմ տեղափոխում են այլ վայրեր, կորոնավիրուսով տառապող անձանցից չվարակվելու համար։

Իսկ ֆինանսների նախարարները, որոնք ներկայացնում են Մեծ յոթնյակը, հայտարարում են, թե փորձում են որդեգրել քաղաքականություն, որի նպատակը պիտի լինի համաշխարհային տնտեսությունը պաշտպանելը։
Ինչպես Փարիզում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մարին է ասել, եվրոպական բոլոր հաստատություններից իրենք ակնկալում են համերաշխություն եւ ճկունություն։ ՝՝Եվրոպական կենտրոնական բանկում կան պաշարներ՝ պաշտպանելու համար փոքր ու միջին չափսերի բիզնեսները՛՛, ասել է նա։

Մեծ յոթնյակը բանակցություններ սկսեց այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահը ֆինանսական օգնություն խնդրեց իր երկրի համար բժշկական պարագաներ գնելու եւ փոքր բիզնեսներին աջակցելու համար։

Նրա խոսքերով, իր ամբողջ երկիրն է ներքաշվել կորոնավիրուսի դեմ մղվող պատերազմի մեջ, երբ երկու նահանգներում հիվանդությունը հասել է իր գագաթնակետին։ Ի դեպ, մայրաքաղաք Սեուլում էլ երկրի զինված ուժեր են տեղակայվել, որոնք այստեղ զբաղված են մանրէասպան նյութեր սփռելու աշխատանքներով։

Իրանը, որտեղ եւս հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ, նույնպես ծրագրում է մոբիլիզացնել 3ՕՕ հազար զինվորականների ու կամավորների։ Մեծ խանութների մոտ գնորդներին նույնիսկ ենթարկում են ստուգումների։

Մանրամասները՝ այստեղ