Առկա է ծանր հանցագործության շրջանակներում քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը:

Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել:

Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ հարցերին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան»:

Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տանը և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության…

Gepostet von Gor Abrahamyan am Donnerstag, 5. März 2020