ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ է նշանակվել Ժաննա Անդրեասյանը

ՀՀ վարչապետի որոշմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ նշելով, որ բարձր է գնահատում Ժաննա Անդրեասյանի ներդրումը սոցիալական պաշտպանության` հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր և շրջադարձային բարեփոխումների իրականացման գործում։

«Շնորհակալություն ենք հայտնում տիկին Անդրեասյանին արդյունավետ համագործակցության համար և մաղթում նորանոր հաջողություններ կրթության և գիտության ոլորտում»,- ասված է գրառման մեջ։

ՀՀ վարչապետի որոշմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ազատվել է զբաղեցրած…

Gepostet von ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն am Freitag, 6. März 2020