ԵՄ-ն ցանկանում է ԼՂ հարցում ավելին տեսնել առաջիկա ամիսներին

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում հայտարարել է, թե ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին բազմապատկել ջանքերը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ եւ գտնել լուծումը մինչեւ տարեվերջ:
«Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու ջանքերը պետք է շարունակվեն, եւ ես ողջունում եմ այն փաստը, որ երկու կողմերն էլ հավատարիմ են մնում բանակցություններին ու խնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն, մենք պետք է ավելին տեսնենք առաջիկա ամիսների ընթացքում: Կողմերը պետք է բազմապատկեն իրենց ջանքերը՝ գտնելու լուծումը մինչեւ այս տարվա վերջ», -հայտարարել է տիկին Էշթոնը:

Էշթոնը նաեւ նշել է, թե ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար եւ որ այն էականորեն կվերափոխի Հարավային Կովկասը:

Քեթրին Էշթոնն ասել է նաեւ, թե Եվրամիությունը կարող է օգնություն տրամադրել` էլ ավելի ամրապնդելով հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ եւ խրախուսելով ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումները երկու երկրներում:

© Medialab.am