Դիմեցի ԵԱՀԿ ԽՎ Նախագահին, գլխավոր քարտուղարին, 57 անդամ պետությունների պատգամավորներին՝ տեղեկացնելով Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը գրում է.

«Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ ԽՎ Նախագահին, գլխավոր քարտուղարին և 57 անդամ պետությունների բոլոր պատգամավորներին՝ տեղեկացնելով այսօր վաղ առավոտից սկսած՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։

Մեր միջազգային գործընկերներին կոչ արեցի խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և շտապ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա սրացումը, որը հղի է կործանարար հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար»։