Հրդեհ Էրեբունի օդանավակայանի թիվ N զորամասի տարածքում

Մարտի 9-ին, ժամը 17:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունի օդանավակայանի թիվ N զորամասի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 18:33-ին: Այրվել են 1.5 հա բուսածածկ տարածք, 5 ծառ, 6 անվադող և 6 վառելիքաքսուքային նյութերի դատարկ տարա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է զորամասի 12 զինծառայող:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հաղորդագրությունը։