Վաղը Մեդվեդեւն ու Ալիեւը կքննարկեն ԼՂ հիմնախնդիրը

Վաղը` օգոստոսի 9-ին աշխատանքային այցով ՌԴ է մեկնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը, Ալիեւը Ռուսաստան է մեկնելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով:
Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ վաղվա հանդիպմանը Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը Սոչիում կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրն եւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ հարցեր:
«Երկու առաջնորդների հանդիպման ընթացքում նախատեսված է մտքերի հանգամանալից փոխանակում ռուս – ադրբեջանական հարաբերությունների առանցքային ասպեկտների, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ, և առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վիճակի», – ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների այդ մասին տեղեկացրել է ռուսական կողմը:
© Medialab.am