«Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական ծառայության ղեկավար, ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է:
«Հակաքաղցկեղային բուժում ստացող հիվանդներին՝
1. Խուսափել հասարակական վայրեր այցելելուց.
2. Խուսափել համբուրվելուց, այլ երկրներից ժամանած մարդկանց և սերտ շփումներից ծանոթ- անծանոթների հետ.
3. պահպանել հիգիենայի կանոնները և հաճախակի լվացվել.
4. ջերմություն կամ այլ սիմպտոմների առկայության դեպքում չստանալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հերթական կուրսը՝ թաքցնելով գանգատները.
5. Բարձր ջերմություն , հազ հևոց և այլ գանգատների դեպքում դիմել բուժող բժշկին և առողջապահության նախարարության թեժ գծին 8003 համարով»: