Միջադեպ ոստիկանության եւ ընդդիմադիրների միջեւ. ՀԱԿ երիտասարդները բերման են ենթարկվել

Միջադեպ ոստիկանության եւ ընդդիմադիրների միջեւ. ՀԱԿ երիտասարդները բերման են ենթարկվել
Միջադեպ ոստիկանության եւ ընդդիմադիրների միջեւ. ՀԱԿ երիտասարդները բերման են ենթարկվել

Մոտ մեկ ժամ առաջ Կարապի լճի մոտակայքից, Ոստիկանության Կենտրոնի բաժին են տարվել ընդդիմադիր ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Դավիթ Քիրամիդյանը, Սարգիս Գեւորգյանը, Արեգ Գեւորգյան, Վահագ Գեւորգյան, Սահակ Մուրադյան, Տիգրան Առաքելյան եւ Արտակ Կարապետյանը:

Ըստ ընդդիմադիրների տրամադրած տեղեկությունների, ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ միջադեպ է գրանցվել, ոստիկանները ծեծել եւ բերման են ենթարկել ընդդիմադիրներին: Պատմության մանրամասները դեռեւս ճշտվում են, սակայն առայժմ փաստաբանին ոստիկանություն մուտք չի ապահովվել:

Այս պահի դրությամբ, Ոստիկանության մոտ են հավաքվել երիտասարդների հարազատներն ու ընդդիմադիրները:

«Առանց որեւէ պատճառաբանության ինձ ներս չեն թողնում”,- «Մեդիալաբին» ասաց փաստաբան Վահե Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց, որ փորձում է կապ հաստատել ոստիկանության ղեկավարության հետ`պարզաբանումներ ստանալու նպատակով:

© Medialab.am