Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է, սակայն ինչու՞ է ձգում վարչապետը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ակնհայտ է, որ մեզանից շատ ավելի ինքնակազմակերպված եւ հասուն պետությունները անցնում են արտակարգ միջոցառումների, որոնք թույլ են տալիս պետական լիազորությունների ողջ ներուժով ներազդել ռիսկերի կառավարման եւ վնասների նվազեցման գործընթացների վրա։

Արտակարգ իրավիճակի ռեժիմը ժամանակին հայտարարելը թույլ է տալիս նաեւ էֆեկտիվ կառավարումով բարձրացնել իշխանությունների իմիջը, կանխելով վտանգները եւ ներկայացնելով նրանց որպես «ուժեղ» կառավարիչներ, ում իրոք կարելի էր վստահել երկիրը։

Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վաղօրոք չի դիմում այդ քայլին։ Չէ՞ որ այդ կերպ կկարողանար ե’ւ առավել արդյունավետ տիրապետել իրավիճակին, ե’ւ ներկայանալ որպես պինդ առաջնորդ։ Դժվար թե նա չի գիտակցում այդ ամեննը։

Ուստի միակ բացատրությունն այն է, որ Նիկոլը դեռ հույս ունի պլստացնի իր հանրաքվեն։ Ժողովրդի առողջության եւ պետության կայունության հաշվին»։

Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է, սակայն ինչու՞ է ձգում վարչապետը։Ակնհայտ է, որ մեզանից շատ ավելի…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 14. März 2020