Ընդդիմադիր ակտիվիստների հայտարարությունը. Բռնությունը հրահանգված եւ պլանավորված էր

Այսօր մեր դեմ կիրառված բռնությունը` մոտ հիսուն հատուկ ջոկատայինների մասնակցությամբ եւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, միանշանակորեն նախօրոք հրահանգված եւ պլանավորած բնույթ էր կրում:
Մենք` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ մեր հաղթական ընթացքի կասեցման ցանկացած փորձ դատապարտված է տապալման, որ ՀՀ քաղաքացին որեւէ կերպ համատեղելի չէ երկում ձևավորված ավազակապետության հետ:
Եւ ուրեմն մեզանից կախված ամենինչ անելու ենք հանցագործ իշխանություններից ձերբազատվելու եւ Հայաստանում օրինակարգ
իշխանություն ձեւավորելու համար:
ՀՀ կենտրոնի ոստիկանության բաժնից`
Սարգիս Գևորգյան
Վահագն Գևորգյան
Արեգ Գևորգյան
Դավիթ Քիրամիջյան
Տիգրան Առաքելյան
Արտակ Կարապետյան
Սահակ Մուրադյան
09.08.2011