Արդարադատության նախարարը մտահոգված է բանակի վիճակով

Արդարադատության նախարարը մտահոգված է բանակի վիճակով
Արդարադատության նախարարը մտահոգված է բանակի վիճակով

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` անդրադարձել է նաեւ բանակում գրանցվող միջադեպերին, որի արդյունքում խաղաղ պայմաններում զինվորներ են սպանվում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում բանակի վիճակը, եւ մասնավորապես վերջին միջադեպերը, Թովմասյանն ասել է, թե ինքը «շատ եմ մտահոգած»:

«Ես շատ եմ մտահոգվում ամեն նման լուրը կարդալուց, որովհետեւ երկու բան կա` անվտանգություն եւ արդարություն: Բանակը դրանցից մեկն է` անվտանգությունն է, եւ ամեն մի նման երեւույթ խարխլում է այս պետության արմատները, մի քիչ անվստահություն է ստեղծում բանակի նկատմամբ, մեկն էլ է մտածում երկրից փախնի, որ իր տղայի հետ այդպիսի բան չլինի: Իմ վիշտն է դա, իմ ցավն է, իմ դարդն է, բոլորիս»,- հայտարարել է նախարարը:

© Medialab.am