Կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվին մի քանի ժամում ավելի քան 43 միլիոն դրամ է նվիրաբերվել

Կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվին մի քանի ժամում ավելի քան 43 միլիոն դրամ է նվիրաբերվել: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ:

«ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ. ժամի 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ, ընդհանուր քանակը` 218 վճարում»: