ՀՀ Զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել այսօր ԶԼՄ-ներում տարածված` ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»:
Նշենք, որ այսօր «Չենք լռելու» նախաձեռնությունը հաղորդագրություն-տեսանյութ էր տարածել, որում զինվորի հայրը Նորքի հոգեբուժարանից պատմում է այն մասին, թե ինչպես են իր որդուն բանակում խոշտանգել, որի հետեւանքով զինվորը հոգեկան խանգարում է ստացել եւ նրան տեղափոխվել են հոգեբուժարան, ինչի մասին, ըստ հոր, իրեն տեղյակ են պահել միայն 9 օր անց:
© Medialab.am