Թույլ երկրաշարժ Հայաստանում

Թույլ երկրաշարժ Հայաստանում
Թույլ երկրաշարժ Հայաստանում

Հոկտեմբերի 19-ին, տեղական ժամանակով 19.19–ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Մասիս քաղաքից 7 կմ դեպի հարավ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Երևան, Մասիս, Արտաշատ քաղաքներում և Մխչյան, Արաքսավան, Դիմիտրով, Մասիս գյուղերում, 3-4 բալ ուժգնությամբ:

Medialab.am