Մարդիկ խուճապի մեջ են, իսկ հեռուստաեթերից ամենօրյա աղբն է թափվում

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության համախոհները հայտնում են, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը` զգացվելով Երևանում, իրական խուճապ է առաջացրել բարձրահարկ շենքերում: Բնակչության մեջ, ավանդույթի համաձայն, լուրեր են տարածվել սպասվող նոր ցնցումների մասին: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում մարդիկ դուրս են եկել փողոց և հավաքվել բակերում: Նրանք անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, և որտեղ է երկրաշարժի էպիկենտրոնը:

Հայրենի հեռուստաընկերություններն էլ, այդ տեղեկատվությունը (թեկուզ` վազող տողով) հաղորդելու փոխարեն, իրենց ամենօրյա աղբն են ցուցադրում` ձև բռնելով, թե ոչինչ տեղի չի ունենում:

«Չենք լռելու»-ն անկազմակերպվածության այս օրինակը դիտարկում է որպես հայկական հեռուստաընկերությունների` պահի հրամայականին դիմակայելու անկարողության ցայտուն արտացոլում: Փաստորեն, պարզվեց, որ եթերային աղբը միակ չարիքը չէ…

Medialab.am