Կառավարությունը չի կարող անվերջ նպաստ բաժանել, պետք է նոր իրավիճակում նոր արժեքներ սկսենք ստեղծել. Վարազդատ Կարապետյան

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը  ֆեյսբուքյան էջում գրում է

«Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց 8֊րդ միջոցառումը, որով այս ընթացքում առանձնապես տուժած հետևյալ ճյուղերի՝
֊ ռեստորանների, հանրային սննդի այլ օբյեկտների,
֊ հյուրանոցների,
֊ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների,
֊ տուրիստական ընկերությունների
աշխատակիցները կստանան 68000֊136000 դրամ ՄԻԱՆՎԱԳ փոխհատուցում՝ կախված աշխատավարձի չափից։

Եթե նշված ոլորտներում գործող ձեռնարկության աշխատակից եք, ապա կարդացեք կից կարգը և դիմեք փոխհատուցման համար։

Ամեն դեպքում, եթե ձեր ընկերությունը ժամանակավորապես չի գործում, պարապ մի՛ մնացեք։
Վերանորոգեք բնակարանը, մաքրեք տնամերձ այգին, բակը, աշխատեք երեխաների հետ, և, որն ամենակարևորն է՝ նոր բան սովորեք։

Բարիք արարելու համար նոր բան սովորեք՝
֊ սանրվածքի նոր տեսակ,
֊ նոր նաղադրատոմս՝ անասելի համեղ թխվածքի,
֊ նոր երթուղի ձեր ապագա տուրիստների համար……..

Կառավարությունը չի կարող անվերջ նպաստ բաժանել։ Մենք պետք է նոր իրավիճակում նոր արժեքներ սկսենք ստեղծել, նոր բարիք»։