Վատ է, որ անպտուղ և անարդյունավետ ժամանակ է վատնվում, երբ պետք է պայքարել երկրում մոլեգնող համաճարակի դեմ. Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Ազգային Ժողովում չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Մի կողմից ողջունելի է, որ, բոլոր դեպքերում, ողջամտությունը հաղթեց, մյուս կողմից շատ վատ է, որ անպտուղ և անարդյունավետ միջոցներ ու ժամանակ է վատնվում, երբ պետք է զբաղվել իրական գործով՝ երկրում մոլեգնող համաճարակի դեմն իրական ու արդյունավետ քայլերով պայքարելու համար»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1311770665691568&id=100005759414165