Ալիկ Սարգսյանը`խորհրդական, Վլադիմիր Գասպարյանը` ոստիկանապետ. Հնարավոր են նոր փոփոխություններ

Ալիկ Սարգսյանը`խորհրդական, Վլադիմիր Գասպարյանը` ոստիկանապետ. Հնարավոր են նոր փոփոխություններ
Ալիկ Սարգսյանը`խորհրդական, Վլադիմիր Գասպարյանը` ոստիկանապետ. Հնարավոր են նոր փոփոխություններ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ազատվել է աշխատանքից եւ նշանակվել նախագահի խորհրդական:
Մի այլ հրամանագրով, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի Վլադիմիր Գասպարյանը պաշտոնից ազատել եւ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ:

Այս նշանակումների մասին, երեկվանից արդեն իսկ մամուլում խոսակցություններ էին շրջանառվում:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան չի բացառել նոր կադրային փոփոխությունների հավանականությունը:

«Մեծ քաղաքական թիմ է, և անընդհատ հնարավոր է դերակատարների փոփոխություն: Լուրջ փոփոխություններ չեն լինի, բայց ինչ-որ բաներ կլինեն»,-հայտարարել է Սահակյանը:

© Medialab.am