Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիդ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Բնության վերածնունդը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բարեկամ ասորի ժողովրդին:

Որպես՝ Մարդու իրավունքների պաշտպան, կարևորում եմ, որ մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունները կարողանան պահպանել իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները՝ իրենց նպաստը բերելով մեր երկրի զարգացմանը»,- ասված է շնորհավորական ուղերձում։