Հայաստանում այսօր` նոյեմբերի 8-ին, օդի ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով:
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Նոյեմբերի 8-ին ամենուրեք կհաստատվի առանց տեղումների եղանակը: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց, լեռներում, լեռնանցքներում` բուք:
Երեւանում սպասվում է արեւային եղանակ, հնարավոր է քամի 15 մ/վրկ ուժգնությամբ: Օդի ջերմաստիճանը այս գիշեր -2-4, ցերեկային ժամերին` +5+7, երեկոյան` +2+4 տաքություն:
© Medialab.am