Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ:

«Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։

Առողջացել է 2 քաղաքացի՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը՝ 33»,- նշված է հաղորդագրության մեջ։