Հայկական եկեղեցին նորոգելով՝ մեր խիղճը նորոգեցինք. Դիարբեքիրի քաղաքապետ

Հայկական եկեղեցին նորոգելով՝ մեր խիղճը նորոգեցինք. Դիարբեքիրի քաղաքապետ
Հայկական եկեղեցին նորոգելով՝ մեր խիղճը նորոգեցինք. Դիարբեքիրի քաղաքապետ

Դիարբեքիրում «Հրանտ Դինքի միջազգային հիմանդրամի», Դիարբեքիրի քաղաքապետարանի, Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվել է «Դիարբեքիրը եւ շրջակայքի հասարակական ու տնտեսական պատմությունը» կոնֆերանսը։

Դիարբեքիրի տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կոնֆերանսին մասնակցած Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր ելույթի ժամանակ անդրադարձել է Դիարբեքիրի պատմության մեջ հայերի մեծ դերակատարությանը։ «Առանց անցյալն իմանալու, դրա հետ առերեսվելու եւ ընդունելու, հնարավոր չէ ունենալ լուսավոր եւ ազատ ապագա»,-նշել է Օսման Բայդեմիրը՝ շեշտելով, որ իրենք նորոգելով Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ նորոգեցին իրենց խիղճը։

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանն իր հերթին նշել է, թե 1915-ը Թուրքիայում խորքային պետության առաջին գործողությունն էր՝ շեշտելով, որ հետագա տարիներին Թուրքիայի հանրապետությունը չի թույլատրել հայերին վերադառնալ իրենց տները եւ բռնագրավել է նրանց ունեցվածքը։

Կոնֆերանսին մասնակցել են մեծ թվով մտավորականներ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Դիարբեքիրից ընտրված պատգամավորը, Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը եւ այլոք։

© Medialab.am