Factor.am-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանը հեռանում է

Factor.am-ի գլխավոր խմբագիր, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Արևիկ Սահակյանը, անձնական պատճառներով պայմանավորված, որոշում է կայացրել դադարեցնել իր աշխատանքը։

Ընդամենը երեքուկես տարի առաջ իր գործունեությունը սկսած և շատ արագ մեդիադաշտում նշանակալի դիրք գրաված Factor.am-ն իր հաջողություններն արձանագրել է կայքի հիմնադիր Արևիկ Սահակյանի սահմանած իրական լրագրության չափանիշների շնորհիվ։

Factor.am-ի անձնակազմն իր շնորհակալությունն է հայտնում մեր սիրելի խմբագրին՝ Արևիկ Սահակյանին, և մաղթում նորանոր հաջողություններ։