Սյունիքի մարզպետը պետք է հրաժարական տա. Արամ Գ.Սարգսյան

Սյունիքի մարզպետը պետք է հրաժարական տա. Արամ Գ.Սարգսյան
Սյունիքի մարզպետը պետք է հրաժարական տա. Արամ Գ.Սարգսյան

ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը կարծում է, որ օրերս կին գործարարի հետ տեղի ունեցած աղմկոտ դեպքից հետո Սյունիքի մարզպետը պետք է հրաժարական տա։

Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողներին պատմել է, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարձակվել է իր վրա։ Նրա հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել։

«Սյունիքի մարզպետի հետ կապված ասեմ, որ դա ռեցիդիվ է, դա առաջին դեպքը չէ այդ անձի հետ կապված, դա շարունակական է։ Անգամ կան բաներ երևի, որ մենք տեղյակ էլ չենք, և նա միակը չէ»,- ասաց Արամ Սարգսյանը: Նա անհասկանալի է համարում իշխող կուսակցության վերաբերմունքը նման դեպքերի նակտմամբ. «Ինչի՞ ենք սպասում, պիտի այդ մարդիկ մի ծանր հանցանք կատարեն, որ հասկանա՞նք, որ նման մարդիկ պատիվ չեն բերում մեր ազգին ու հասարակությանը: Հասկացանք, որ կռվել են ու իրենց լուման ունեն հաղթանակի գործում։ Բայց կան, չէ՞, իրենցից լավ կռվողներ, որոնց ընտանիքները անուշադրության են մատնված, ինչո՞ւ ենք առանձին-առանձին անհատների վերցնում ու փայփայում նրանց»,- տարակուսում է ՀԴԿ ղեկավարը:

Ըստ նրա, սակայն, օբյեկտիվ լինելու համար պետք է լսել երկու կողմերին էլ. «Բայց այդ ինչքա՞ն պետք է վիրավորված լինի այդ անձը, որ իրեն իրավունք վերապահի այդպես վարվել, այն էլ այն դեպքում, երբ դիմացինը կին է: Պետք է բոլորն արձագանքեն դրան: Իմ կարծիքով՝ այդ մարդը ինքը պետք է հրաժարական տա»,- ասաց Սարգսյանը:

© Medialab.am