Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետևորդներին հիշեցրել է իր հայկական արմատների մասին. այս անգամ Քարդաշյանի «Թվիթեր»-ի էջ մտնող յուրաքանչյուրի համար ակնհայտ կլինի անընդհատ հանդիպող հայկական եռագույնը:
Հեռուստաաստղը հիշել է Հայաստան կատարած վերջին այցը, դրա մանրամասները, կիսվել Հայաստանի ու իր կապի վերաբերյալ տարբեր օգտատերերի գրառումներով, Հայաստան այցը կրկնելը համարել երազ:
«Արմենպրես»-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը: Վերջին մի քանի ժամերի գրառումների գրեթե մեծամասնությունը Հայաստանի մասին են: «Հայաստան մեր այցելությունն ամենալավն էր»,-գրել է Քարդաշյանը: Հեռուստաստղը կիսվել է հայտնի օնլայն ծրագրի արդյունքով, որը, ըստ լուսանկարի, դիմագծերով գուշակում է ազգությունը: Այսպիսով Քարդաշյանը 47 տոկոսով նման է հայի, 29 տոկոսով՝ իռլանդացու, 20 տոկոսով՝ բրիտանացու և 4 տոկոսով՝ իսպանացու:
Հեռուստաաստղի էջում են նաև տարբեր օգտատերերի հրապարակած լուսանկարները՝ Հայաստան կատարած վերջին այցից: Դրանցից մեկն օրինակ Էջմիածնի Մայր տաճարում մկրտության օրվա լուսանկարներից է:
Քարդաշյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ չի մոռանում իր հայկական արմատները, նրան ակնհայտորեն դուր է եկել օգտատերերից մեկի գրառումը: Օգտատերը նկատել է. «Քիմը միշտ խենթ սեր է ցուցաբերում հայ երկրպագուների հանդեպ: Ես շատ հարգում եմ դա: Նա չի մոռանում իր արմատները»: Հեռուստաաստղն էլ այս միտքը հաստատել է՝ այս գրառմամբ կիսվելով իր էջում ու նշելով. «Ես նրանց այնքան շատ եմ սիրում»: Քարդաշյանը վերջին մի քանի ժամերի իր գրառումներով հիշել ու իր միլիոնավոր հետևորդներին հիշեցրել է Հայաստան կատարած իր վերջին այցի մանրամասները: «Հայոց Ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ այցը խորաթափանց փորձերից մեկն էր: Այն աչքեր է բացում: Ես շատ բան իմացա հայ ժողովրդի պատմության մասին»,-գրել է հեռուստաաստղը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։